Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Թուրքիայի օդուժը դադարեցրել է հարվածները ԴԱԻՇ-ին

Թուրքիայի օդուժը դադարեցրել է հարվածները ԴԱԻՇ-ին
05.12.2015 | 12:30

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նոյեմբերի 24-ից ոչ մի հարված չեն հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին, երբ Սիրիայի երկնքում խոցվեց ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, իսկ Ռուսաստանն ի պատասխան Սիրիայում տեղակայեց C-400 «Տրիումֆ» ՀՕՊ համալիրներ՝ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աղբյուրներին: Դա արվել է՝ կանխելու Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակամարտության էսկալացիան։ Անկարայում հայտարարել են, որ Թուրքիան մասնակցում է գործողությունների կեսին՝ բազաներ տրամադրելով և ապահովելով լոգիստիկա և հետախուզություն։

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ